"Ավարտվել է Ադրբեջանի տարածքում Հայաստանը և Ղարաբաղի տնտեսական շրջանը կապող Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհի շինարարությունը։ "Վրեժ" օպերացիայից 1 օր անց Երևանը ևս հայտարարեց, որ սկսվել է Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհի Հայաստանի տարածքով անցնող հատվածի շինարարությունը"։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավոր Վուգար Բայրամովը։
Նա նշել է, որ 36 կիլոմետրանոց ճանապարհից ընդամենը 4 կմ-ն է ընկել Հայաստանի տարածքում, սակայն մյուս կողմը փորձում էր շեղել գործընթացը. «2 շաբաթվա ընթացքում ապօրինի բնակեցված հայերը պետք է լքեն Լաչին քաղաքը և Զաբուխ գյուղը։ 1992 թվականին Լաչին քաղաքն ուներ 7829 բնակիչ։ Ըստ օկուպացիայից առաջ անցկացված վերջին մարդահամարի տվյալների՝ քաղաքի բնակիչների 99,1 տոկոսը ադրբեջանցիներ էին։ 2003 թվականից քաղաքում սկսել են բնակություն հաստատել հիմնականում Մերձավոր Արևելքում ապրող հայ ընտանիքները։ Ըստ հայկական վիճակագրական աղբյուրների՝ քաղաքում բնակություն է հաստատվել մոտ 500 հայ ընտանիք կամ 2190 հայ։ Հաջորդ 10 տարիներին ապօրինի բնակություն հաստատած հայերի մի մասը սոցիալական պատճառներով լքել է քաղաքը։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո միգրացիան արագացավ։ Ներկայումս ենթադրվում է, որ քաղաքում մնացել է ընդամենը 120 հայ։ Նրանք մինչև օգոստոսի 25-ը կլքեն այն տարածքները, որտեղ ապօրինի բնակեցված են»։
Վ.Բայրամովը նշել է, որ 1992 թվականին գրավելով Լաչինի շրջանը՝ Հայաստանը 30 տարի ստիպել է մեր 50 հազար բնակիչների ապրել որպես ներքին տեղահանվածներ։ Օկուպանտ երկիրն այժմ փորձում է որպես ողբերգություն ներկայացնել այն փաստը, որ 2003 թվականից հետո այդ տարածքներում իր անօրինական բնակություն հաստատած ընտանիքները լքում են Ադրբեջանը. "Սակայն գործընթացի հաջորդ փուլը օկուպանտից միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան փոխհատուցում պահանջելն է մեր տարածքների, այդ թվում՝ Լաչինի օկուպացիայի հետևանքով պատճառված վնասի համար։ Վնասը արտահայտված է միլիարդավոր դոլարներով"։