Ադրբեջանի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ՊՆ ԳՇ-ի հայտարարությունը։

 

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլլաևան մեկնաբանել է այն փաստը, որ Հայաստանի ՊՆ ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի տեղակալ Սաակ Սահակյանը ժամկետային զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում հայ ժամկետայիններին առաջնագծում կփոխարինեն պայմանագրայինները.

 

“Այս տեղեկությունը, որը տարածվել է հայկական ԶԼՄ-ներում՝ երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալին հղումով, հայ պաշտոնյաների հերթական միանշանակ խոստովանությունն է՝ Ադրբեջանի տարածքներ ապօրինի զորամասեր ուղարկելու վերաբերյալ։

 

Սա Հայաստանի 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է։ Հիշեցնենք, որ, հղում անելով հայտարարության 4-րդ հոդվածին, հայկական զինված ուժերը դուրս են բերվում Ադրբեջանի տարածքներից, և դրան զուգահեռ այդ տարածքներում տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբ։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ հայկական կողմը խախտել է եռակողմ հայտարարության դրույթները և ամբողջությամբ դուրս չի բերել իր անօրինական զինված խմբավորումները Ադրբեջանի տարածքից։

 

Այն ժամանակ, երբ Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում հետկոնֆլիկտային փուլում հարաբերությունների կարգավորման և խաղաղության հաստատման ուղղությամբ, հայկական կողմի նման մոտեցումը ակնհայտորեն ցույց է տալիս, որ շահագրգռված է տարածաշրջանում լարվածություն ստեղծելու, այլ ոչ թե խաղաղություն։

 

Հայաստանի պաշտոնյաների այս հայտարարությունը ցույց է տալիս, որ հայկական կողմի խաղաղության մասին խոսակցությունները ոչ այլ ինչ են, քան կեղծավորություն։ Դա նաև հայկական կողմի ագրեսիվ քաղաքականության ևս մեկ ակնհայտ դրսևորում է”, - նշվել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մեկնաբանության մեջ: