Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի 64-ամյա հովիվ Դերենիկ Թեպոյանը Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի հրաձգարանում ականի պայթյունից մահացել է, հայտնում է Epress.am-ը։
Դեպքը տեղի է ունեցել այն նույն տեղանքում, որտեղ 9 տարի առաջ ականի պայթյունից վահրամաբերդցի երկու երեխաներ էին զոհվել։
Մահացած հովվի ազգականը «Ազատության» հետ զրույցում նշել է, որ հարակից գյուղերի բնակիչները կրակադաշտի տարածքը որպես արոտավայր են օգտագործում։
Կրակադաշտը գտնվում է Վահրամաբերդ, Կապս ու Հովունի գյուղերի մոտ, ժամանակին այն եղել է արոտավայր, հետագայում շուրջ 1000 հետկար տարածքն անհատույց հանձնվել է ռուսական ռազմաբազային։
Վահրամաբերդի վարչական ղեկավար Կամո Հարությունյանը փոխանցմամբ՝ դեպքից անմիջապես հետո հայ ու ռուս իրավապահների համատեղ քննչական խումբ է ստեղծվել: Քննություն է ընթանում։