«Զանգեզուրի միջանցքը պետք է լինի Լաչինի միջանցքի նման: Որովհետև եռակողմ համաձայնագրերում բաց ասվում է, որ Ադրբեջանն ապահովում է Լաչինի միջանցք մուտքն ու միջանցքի անվտանգությունը»։
-ը հայտնում է, որ այս մասին Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Հայաստանը պետք է նույնպիսի պայմանները ապահովի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Ադրբեջանի այլ տարածքների միջև։ «Լաչինի միջանցքում» մաքսակետեր չկան։ Նույնը պետք է լինի նաև «Զանգեզուրի միջանցքում»։ Եթե Հայաստանը պնդի «Զանգեզուրի միջանցքով» բեռների և քաղաքացիների տեղաշարժը վերահսկող մաքսակետեր տեղադրելու մասին, ապա մենք կպնդենք «Լաչինի միջանցքում» համարժեք պայմանների մասին։ Մենք բաց ենք երկու տարբերակների համար։ Դա պետք է լինի կամ երկու կողմից, կամ ոչ»,- ասել է պետության ղեկավարը։